կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 11:10
Քաղաքական

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունն այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի պաշտպանական բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: 

Եռաբլուրում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Բարձրաստիճան այրերը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հնչեց նաև ՀՀ ԶՈՒ հիմնը: Հոգևոր հայրերն առոթք հղեցին առ Աստված:

1992թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայոց բանակի օրվա առիթով ՀՀ նախագահական նստավայրում տեղի կունենա պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: