Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որ փուլում են գտնվում ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները: Նա հայտնեց, որ իշխանություններն առաջիկա օրերի ընթացքում լրացուցիչ կներկայացնեն, թե որ փուլում է հարցը: Նաև նշեց, որ ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարցը բանակցությունների ընթացքում չի քննարկվում:
Բաղդասարյանը նշեց, որ իրենք ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն են ակնկալում, որտեղ պատասխանատվությունը հավասարապես բաշխված կլինի:
«Ճանապարհ ենք գնալու, եթե գնում ենք համագործակցության, չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն, իսկ այդ պարագայում կան երկու կուսակցությունների գաղափարներ, ծրագրեր, որոնք պետք է համընկնեն: Կոալիցիա` նշանակում է կրել ամբողջ պատասխանատվությունը, իսկ դրա համար պետք է ընդհանրացվեն գաղափարական մոտեցումները, այսինքն՝ այն բոլոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են երկրի պատասխանատվությունը կրելու համար»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում հավասար պատասխանատվություն, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ենթադրում է տարանջատումներ չանել: Ինչպես նախկինում, երբ մեր գործընկերները դուրս եկան կոալիցիայից, սկսում էին մեկնաբանություններ տալ ոլորտների մասին, որոնք ղեկավարել են, որ իրենք գործ ունեն միայն տվյալ ոլորտի հետ: Բայց կոալիցիա պատկերացնում ենք այն, որ պատասխանատվությունը հավասար է, որ այն և՛ դրականի համար է, և՛ բացասականի: Բացասական բաներ էլ կարող են լինել, որ նրանք տեր լինեն, բացասականին էլ: Ես այդպիսի համագործակցություն եմ պատկերացնում: Պետք է լինի միասնական»: