կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 13:25
Քաղաքական

Ո՞վ է խոսում վարկաբեկվածությունից, ո՞ւմ կայքերը. Աղվան Վարդանյան

Ո՞վ է խոսում վարկաբեկվածությունից, ո՞ւմ կայքերը. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը սկսեց այսպես. «Բոլորովին արդար չեք, մի կեսբերան շնորհակալություն չեք ասում: Երեք շաբաթ է՝ գիշեր-ցերեկ գրում, գրում եք, շնորհակալության էլ արժանի չե՞նք: Եվ գրում եք այնպես, որ լրագրության հավաստիության հերն եք անիծում»:

Անդրադառնալով մամուլում Դաշնակցության մասին տարատեսակ, ոչ հավաստի նյութերին` նա նշեց. «Մեր շատ սիրելի նախկին քաղբանտարկյալներից մեկը գրում է, թե «Մոսկվայում է որոշվել, որ Դաշնակցությունը պետք է համագործակցի իշխանությունների հետ»: Այդ ինչո՞ւ մենք չենք ասում, որ Մոսկվայից էին ձեզ ասել, որ Սահմանադրությանը «ոչ» պետք է ասեք, կամ երեկ կարդում եմ. «Հանրապետականները գտնում են, որ Աղվան Վարդանյանը վարկաբեկված է, դրա համար համաձայն չեն»: Զառանցանք, ո՞վ է խոսում վարկաբեկվածությունից, ո՞ւմ կայքերը: Մարդիկ, ովքեր կոկորդներն ու ամեն տեղերը պատռում էին, որ Սահմանադրությունը չի անցնելու, որ պետք է «ոչ» ասել Սահմանադրությանը, հիմա էլ իրենց համար մի փոքր անկյուն են գտել ու սկսում են բամբասել: Աղվան Վարդանյանի խնդիր ընդհանրապես չի եղել, չենք էլ քննարկել նման բան: Մի երկու բոյով լրագրողների էլ փեշի տակ առած` աջ ու ձախ զառանցում են, գրում են, հանգիստ եղեք, ախր»,- ասաց Աղվան Վարդանյանը եւ նկատեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի հասնելուց հետո չեն կարող բոլորով դուրս գալ խմբակցությունից եւ գնալ կառավարություն՝ նախարարների պաշտոններ զբաղեցնելու: