|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «որոշակիորեն հիասթափված է» ԲՀԿ-ի` հանրահավաքը չեղյալ հայտարարելու որոշումից, բայց չի տխրել, քանի որ տխրելն, ըստ նրա, «երեխական դաշտում է»:
«Ես մտածում եմ` տակը բան կա, անհնարին ա տենց բան լինի, իշխանությունն ինչ-որ զիջման է գնացել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարապետյանի կարծիքով` Սերժ Սարգսյան- Ծառուկյան հաշտեցումը եղել է իշխանությունների նախաձեռնությամբ: Նրա խոսքով` հնարավոր է` իշխանությունները հրաժարվել են սահմանադրական բարեփոխումներից:
Կարապետյանը չբացառեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվար 20-ին Ազատության հրապարակում լինելու հանգամանքը` նշելով, որ դա պետք է քննարկի կուսակցության հետ` որոշման մասին խոստանալով հրապարակել առաջիկա ժամերին: