|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Հունվարի 30-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 67 շենքի պահակակետի աշխատակիցն անգիտակից ընկած է. անհրաժեշտ է շտապօգնություն:
Հետադարձ զանգով ճշտվել է, որ պահակակետի աշխատակիցն անգիտակից վիճակում գտնվում է պահակասենյակում, որի դուռը ներսից փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են պահակասենյակի դուռը և հայտնաբերել 1957 թ. ծնված Գ. Կ.-ի դին: