|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամի սկզբունքներին:
Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ Շեյխը կրոնական նոր կանոններին նվիրված հեռուստաշոուի ընթացքում ասել է,որ շախմատը «ազարտային խաղ է», «ժամանակի եւ փողի անիմաստ վատնում», որը թշնամանք է սերմանում երկու խաղացողների միջեւ, ըստ այդմ իսլամի ավանդույթներին հակասում է: Մուֆթին իր հայտարարությունը հիմնավորել է Ղուրանից մեջբերած տողով, որն արգելում է «ալկոհոլը, ազարտային խաղերը, կռապաշտությունը»:
The Guardian-ի դիտարկմամբ, շախմատը դժվար թե ամբողջապես արգելվի, պարզապես կհայտարարվի «աննշան մեղք», ինչպես երաժշտությունը:
Ի դեպ, 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո շախմատն արգելվել էր նաեւ Իրանում` համարվելով մեղք, սակայն 1988 թվականի արգելքը հանվեց, եւ թույլատրվեց խաղալ շախմատ`առանց խաղադրույքների: