|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հունվարի 20-ին, ժամը 17-ին, 1980 թ. ծնված Սասուն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Դեբեդ գյուղում գտնվող, 1965 թ. ծնված Գառնիկ Ո.-ին պատկանող անասնագոմի դռան փականը բացելով՝ գողացել է 5 մոզի, իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և իրացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ Գուրգենին:
Գառնիկ Ո.-ին պատճառվել է մոտ 880.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գուրգենի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: