կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 11:58
Առանց Կատեգորիա

Ձմեռային էլեգիա

Ձմեռային էլեգիա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Ձմեռային էլեգիա

Ձմեռ է:
Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից: 
Առավոտ է: Շտապում եմ...Մաքուր ու պաղ օդը շամփրում է ճակատս: Ծակող արևից կկոցելով աչքերս՝ փորձում եմ շնչել վաղորդյան սառը, թարմ օդը՝ ցրելով տխուր մտածումներս, երբ հեռվից մի ձայն շշուկով հուշեց. 
«... Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա...»... 
Շուրջս հալված ձյան շերտերը տեղ-տեղ բացել են գետինը ու շրջապատող աշխարհը դարձրել հստակ սև և սպիտակ: 
Մտորելով բարձրանում եմ աշխատասենյակ: Սենյակի տաք օդը վանում է մի տեսակ:

Բացում եմ պատուհանն ... ու հրաշք... Փոքրիկ սպիտակ աղավնին փորձում է ներս սողոսկել: Հազիվ եմ գրկում նրան, երբ իրեն ներս է գցում նաև զուգընկերը՝ թավշյա սևուկը: Տաք սենյակը լցվում է նրանց փափուկ թևերի ճախրանքով՝ սիրով ու բերկրանքով: Երբ գեղեցիկ զույգը ճեմում էր սեղանիս վրա, նայում էի նրանց ու մտորում՝ այսօր սևն ու սպիտակը չեն հակադրվում միմյանց, այլ լրացնում են՝ միահյուսվելով դառնալով խաղաղության, միասնության ու սիրո խորհրդանիշ: 

...Այնպես ուզում եմ աշխարհին խաղաղություն, բարություն, սեր ու ճախրանք պարտադրել... 
Եվ երբ կգա գարունը, թող հավերժ ջնջվեն աշխարհակործան պատերազմները, թշնամանքը, սուտն ու չարիքը»:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"