Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներիտնօրեններն հունվարի 19-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. կատարած աշխատանքները, 2016թ. անելիքները, հիմնական խնդիրները:
Նորքի տուն-ինտերնատի տնօրենը 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքների մեջառաձնացրել է վարչապետի հանձնարարությամբ տուն-ինտերնատում վերանորոգված լոգասենյակների, սանհանգույցների վերաբերյալ տեղեկատվություն: Տուն-ինտերնատի խնդիրների հետ կապված տնօրենն առանձնացրել է վերելակի վերանորոգման հարցը: Ներկա պահին Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 227տարեց:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում նույնպես կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տարվաընթացքում վերանորոգվել է տարեցների հանգստի սենյակը, պատշաճ տեսքի է բերվել բակը: Ամբողջապես ավարտին է հասցվել Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվող տուն-ինտերնատի 3- րդ մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար: Տնօրենի տեղեկացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. հուլիս ամսին կատարել տուն-ինտերնատի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի հիմնովին վերանորոգում: Սոցիալական աշխատողի և հոգեբանի՝ ընտանիքների հետ ճիշտաշխատանքի արդյունքում 2015թ. ընտանիք է վերադարձել երկար տարիներ տուն-ինտերնատում բնակվող 15 տարեց, որոնք այսօր էլ գտնվում են սոցիալական աշխատողի ուշադրության կենտրոնում: Թիվ 1 տուն-ինտերնատում խնամվում է 238 տարեց, որոնցից 62-ը ստանում են անկողնային խնամք:
Գյումրու տուն-ինտերնատից 2015թ. ընտանիք է վերադարձել 14 տարեց, նրանք նույնպես գտնվում ենսոցիալական աշխատողի և հոգեբանի ուշադրության կենտրոնում: Կատարված աշխատանքների շարքումտուն-ինտերնատի տնօրենը նշել է կոյուղագծերի վերանորոգումը, տարածքի ցանկապատումը: Խնդիրների շարքում նշել է շահառուների համար անհրաժեշտ կահույքի՝ զգեստապահարանների կարիքը: Գյումրուտուն-ինտերնատում խնամվում է 152 տարեց, որոնցից շուրջ 80-ը ստանում են անկողնային խնամք:
2015թ. ընթացքում շուրջ 40 անձ անօթևանների ժամանակավոր կացարանից տեղափոխվել են տուն-ինտերնատներ, որտեղ սոցիալական աշխատողների և հոգեբանների շնորհիվ կարճ ժամանակում ինտեգրվելեն միջավայրին, գտել ընկերներ: Բոլոր 3 ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում 2015թ. ընթացքում տեղադրվել են հակահրդեհայինհամակարգեր: Հանդիպման ավարտին արված առաջարկությունների և բարձրացված խնդիրների վերաբերյալ նախարար Արտեմ Ասատրյանի կողմից տրվել են հանձնարարականներ: