|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող թուրքական դեսպանատան մոտ պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հաջորդած բախումների հետևանքով մահացել է 7 մարդ:
Ըստ Haberler-ի՝ առնվազն 6 հզոր պայթյուն է տեղի ունեցել, որոնցից 3-ը որոտացել են Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ: Պայթյուններ են տեղի ունեցել նաև նախագահական նստավայրի և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվող առևտրի կենտրոնների շրջակայքում:
Ինդոնեզիայի ոստիկանությունը պայթյունների մասին հայտարարություն է տարածել, համաձայն որի` պայթյուններից առնվազն մեկն իրականացրել է մահապարտ:
Թեև ահաբեկչական ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, ոստիկանության մամուլի խոսնակ Անտոն Չարլիյանը չի բացառել այն հանգամանքը, որ ահաբեկչական հարձակումների հետևում ԻՊ-ն է, քանի որ վերջերս ԻՊ-ից սպառնալիքներ են ստացել: