Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ և այսօր խոզի գրիպից մահվան երկուական դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ` խոզի գրիպի զոհերի թիվն արդեն հասնում է տասի: Ուշագրավ է, որ վերջին օրերին, երբ խոզագրիպից մահվան դեպքերն ավելացան, առողջապահության նախարարությունը հետաքրքիր դիրքորոշում բռնեց` հայտարարելով, թե իրավիճակը կայունանում է: Նախարարությունը նման հայտարարություն արեց երեկ, երբ H1N1-ից մահվան 2 դեպք էր արձանագրվել:
Այսօր, երբ կրկին մահվան երկու դեպք է արձանագրվել /հուսանք` այդքանով էլ կսահմանափակվենք/ նախարարությանը գրում է. «Մեզ հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը»:
Տարօրինակ է` մի կողմից 4 մահ` երկու օրում, մյուս կողմից` հենց վերջին երկու օրում իրավիճակը, ըստ նախարարության, կայունանում է:
Հասկանում ենք` խուճապ չտարածելու համար կարելի է միջոցներ ձեռնարկել, բայց ասել, թե իրավիճակը կայունանում է հենց այն ժամանակ, երբ մահերի թիվն ավելանում է, մի տեսակ զավեշտի է նմանվում: Հակառակ դեպքում` ստացվում է` որքան մահերի թիվն ավելանում է, այնքան ամեն ինչ դեպի կարգավորման է գնում:
Հուսանք` իրավիճակն, իրոք, կկայունանա, և կայունացման արդյունքներն այս անգամ տեսանելի կլինեն: