|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Տղամարդը Ռուսաստանից էր եկել, այնտեղ երկար ժամանակ հիվանդ է եղել, հետո եկել է Գյումրիում է հոսպիտալացվել, տեղափոխվել է Միքայելյան ինստիտուտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Անահիտ Հայթայանը։
Նշենք, որ սա գրիպի բարդացումից մահացության հինգերորդ դեպքն է։
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ:
Մանրամասն` սկզբնաղբյուրում