Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները որոնում են Opel մակնիշի 34 ZM 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով կասկածվում է դեկտեմբերի 28-ին Արարատի մարզի Խաչփառ գյուղում գողություն կատարելու մեջ:
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20:30-ի սահմաններում, նշված Opel-ով անհայտ անձը գյուղի 18-րդ փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող, 26-ամյա Գեորգի Հովհաննիսյանին պատկանող մթերային խանութի առջև տեղադրված մետաղյա ձողի վրայից գողացել է 2 խոզի բուդ և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 38-ամյա Սմբատ Չոբանյանն է»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում