Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալու նպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակի վարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներին մատուցել է մասնավոր խուզարկուի ծառայություններ: Այդ կերպ՝ քաղաքացի Արմեն Ա.-ն, տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ, տարբեր անձանց անձնական կյանքի մասին, առանց վերջիններիս համաձայնության, հավաքել և պատվիրատուներին փոխանցել է ապօրինի տեղեկություններ:
Անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով` ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ տևական ժամանակ կատարվել է նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: