| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր տարվա ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ: Նա ներկայացրեց քաղաքաշինութան ոլորտում իրականացված մի շարք նախագծեր:
Նախարարի խոսքով` շինարարության ոլորտում 2015 թվականի ընթացքում կարևոր դերակատարություն է տրվել կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությանը: Տարվա ընթացքում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի փոփոխությունների արդյունքում գումարը դարձել է 7 157 547.4 հազար ՀՀ դրամ, որի պայմաններում կնքվել է 6 892 429.3 հազար դրամի պայմանագիր` թվով 55 օբյեկտների համար, որից կատարվել են 6439.0 հազար ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:
Մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվել են ավելի ծախսատար, մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով: Նշենք նաև, որ հավաքագրվել է պետական և համայնքային սեփականության` շուրջ 229 կիսակառույց օբյեկտ` ավելի քան 140 000 քմ մակերեսով: Ներկա փուլում ընթանում են կիսակառույցների տեխնիկական վիճակների ուսումնասիրության գործընթացի կազմակերպման աշխատանքներ: