կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 11:35
Հասարակություն

Ամեն օր Ցեղասպանության թանգարան են գալիս ազգությամբ թուրքեր. Հայկ Դեմոյան

Ամեն օր Ցեղասպանության թանգարան են գալիս ազգությամբ թուրքեր. Հայկ Դեմոյան

«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումից առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մեզ համար ամենակարևոր ձեռքբերումը կարելի է համարել այն, որ ամեն օր Ցեղասպանության թանգարան են գալիս ազգությամբ թուրք այցելուներ:

«Չկա որևէ չափման միավոր, որ ասենք` ահա սա էր մեր չափման միավորը, և մենք հասանք դրան: Բայց եթե այլ տեսանկյունից դիտարկենք տեղի ունեցածը և տեղի ունենալիք միջոցառումները, դեռ վաղ է տարին ամփոփելը: Մենք լոկ խոսում են միջոցառումների ամփոփման մասին: Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց` լինի քաղաքական մակարդակում, թե` մշակութային»,- ասաց Դեմոյանը`հավելելով. «Մենք արդեն լիակատար հաղթանակ պետք է արձանագրենք ակադեմիական դաշտում: Կշարունակվեն հրատարակվել տարբեր գրքեր: Մենք նպատակ չունեինք այս ամենով թուրքերին խառնել իրար կամ նսեմացնել: Մեզ համար կարևոր էր հասկանալ` որքանո՞վ ներազդեցինք նրանց վրա, որպեսզի նրանք կարողանային խորհել, թե ինչ է իրականում կատարվել»:

Նրա խոսքով` մեզ համար կարևոր նպատակ է ներկայիս սերնդին ցույց տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: