Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող` 20-ամյա Վարազդատ Խաչատրյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, թեև դեռևս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Նորք-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարեն Խաչիյանը:
Ըստ նրա` երեկ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ զինծառայողի սրտին և խոշոր անոթներին վտանգ չի սպառնում, այժմ քննարկվում է մյուս օրգան-համակարգերի հետագա բուժումն այլ կլինիկայում իրականացնելու հարցը: Փոխտնօրենը նաև տեղեկացրեց, որ երեկ զինծառայողն այլ հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել և դարձյալ բերվել իրենց մոտ:
Նշենք, որ հնարավոր է Վարազդատ Խաչատրյանին կրկին տեղափոխեն Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայողը ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել էր «Նոր-Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու: