Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 10.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի 34 SV 887 պետհամարանիշով ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով 1954 թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից` 1959 թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: