կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 12:09
Հասարակություն

Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդ 24 երեխա կա

Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդ 24 երեխա կա

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988-ին, և հենց այդ ժամանակ էլ սկսել են համաճարակային հակազդման մեթոդներ մշակել:

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ 1988-ից մինչ օրս ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը կազմել է 2214-ը, որոնցից 334-ը` 2014-ի ընթացքում, ինչը, ըստ նրա, առավելագույն ցուցանիշ է` նախորդ տարիների համեմատ:

«1988-ից սկսած` մենք ոչ միայն մեծ փորձ ենք կուտակել, այլ նաև հաջողություններ բուժման ոլորտում. 2007-ից մինչ օրս մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպք չի արձանագրվել, իսկ դոնորային արյան միջոցով` 2008-ից, իսկ հղիների մոտ 1 տոկոսից ցածր է ՄԻԱՎ վարակի ցուցանիշը: Այս ամենը հետևանք է նաև ճիշտ ժամանակին արված հետազոտությունների. հղիների 95 տոկոսը, ինչպես նաև տուբերկուլոզով բոլոր հիվանդներն անցնում են ՄԻԱՎ-ի հետազոտում»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ ՄԻԱՎ  վարակով հիվանդների գերակշիռ մասն արական սեռի ներկայացուցիչներն են /69 տոկոս/, տեղեկացրեց նաև, որ ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1140-ի մոտ /այդ թվում` 289 կին և 24 երեխա/ ախտորոշվել է ՁԻԱՀ: «2015-ին ՁԻԱՀ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակով 140 հիվանդի մոտ: 1988-ից մինչ օրս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 495 դեպք է արձանագրվել, որոնց թվում` 85 կին և 8 երեխա»,- հայտնեց Պողոսյանը: