|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր` նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն մոտ 20 մետր առաջ է ընթացել և հայտնվել պարսպի վրա: