կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-23 16:55
Քաղաքական

ԼՂՀ-ի հարցում ունեցել ենք ու ունենք դիրքորոշում, որը բոլորին է հայտնի. Հովհաննես Սահակյան

ԼՂՀ-ի հարցում ունեցել ենք ու ունենք դիրքորոշում, որը բոլորին է հայտնի. Հովհաննես Սահակյան

Սերգեյ Լավրովի` Հայաստան այցի մեջ որևէ արտառոց բան փնտրել պետք չէ. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով այն տարածված տեսակետին, թե Լավրովի` Հայաստան այցից հետո քննարկվում է Արցախի որոշ ազատագրված տարածքներ Ադրբեջանին հանձնելու հարցը` նա նշեց. «Լավրովի այցից առաջ կամ հետո մենք նման քննարկում չենք ունենցել: Մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր ենք, հետևաբար` տարբեր հարցեր կարող են քննարկվել»:

Սահակյանը հավելեց. «Մենք ԼՂՀ-ի հարցում ունեցել ենք ու ունենք դիրքորոշում, որը բոլորին է հայտնի: Չէի ցանկանա նորից անդրադառնալ: Ես չեմ կարծում, որ այստեղ պետք էի ինչ-որ բան փնտրել»:

ՀՀԿ-ականի խոսքով`բոլորիս համար չափազանց կարևոր է Արցախի հիմնախնդրի կարգավորումը որպես գերակա խնդիր դիտարկելը: «Մենք ունենք անկախ, կայացած Արցախ`իր բոլոր ստրուկտուրաներով: Ունենք բավական ժողովրդավարական հասարակություն, հզոր պետական ապարատ»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը բարձրաձայնում է Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության մասին, մասնավորապես` Գերմանիայի` այդ խմբում դերակատարում ունենալու, Սահակյանը պատասխանեց. «Ադրբեջանը, բնականաբար, պետք է խոսի դրա մասին` իր մեծ եղբայր Թուրքիայի ցանկություններից ու պատկերացումներից ելնելով, բայց մենք բազմիցս ասել ենք, որ այդ հարցին պետք է զգուշորեն մոտենալ: Այս խնդրի կարգավորման համար մեզ համար լավագույն ձևաչափը Մինսկի եռանախագահող երկրների ձևաչափն է: Լավ, թե` վատ, ոչ պատերազմական վիճակը պահպանվում է: Մեր` սահմանին զոհված զինվորների հետ կապված` միջազգային հանրության երկակի ստանդարտներ կիրառելը ճիշտ չէ: Որպես պարտվող կողմ` Ադրբեջանի բարձրագոչ ելույթներ ունենալը նորմալ է»: