Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ այդ հարցը վաղուց հասունացած էր:
Պատգամավորի կարծիքով՝ ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից ազատելու սխեմայի դեպքում միայն իրացումն է ազատվում, ոչ թե ձեռք բերումը: Արդյունքում ստացվում է, որ արհեստականորեն բարձրանում է ապրանքների ինքնարժեքը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա դեռևս իրավիճակային լուծում է` հույս հայտնելով, որ հետագայում, երբ գործողության մեջ կդրվի հարկային նոր օրենսգիրքը, լուծումները լիարժեք կլինեն, որպեսզի չգործադրվի այնպիսի սխեմա, որը առաջին հայացքից լավն է, բայց հետո պարզվում է, որ այլ խնդիրների առաջ է կանգնեցնում:
«Այս ձևը օգտակար չէ, չստացվի այնպես, որ արտոնությունն ավելի շատ վնաս է, քան արտոնություն, եթե այն կրակի մեջ է գցում տնտեսվարողին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չպետք է սահմանափակվել այդ փոփոխությամբ, որովհետև սահմանամերձ տարածքները կարիք ունեն նոր համակարգային տնտեսական նախաձեռնություններ իրականացնելու:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց կառավարությանը՝ քննարկել սահմանամերձ համայնքներում բիզնես ծավալողների համար ապահովագրական համակարգ մշակելու հարցը: «Աստված մի արասցե, տնտեսվարողի կառուցած գործարանը ռմբակոծության է ենթարկվում, և ինչքան էլ հայրենասիրությունից խոսենք, բիզնեսմենը բիզնես հաշվարկ է անում, ներդրումներ անում, և նա պետք է իմանա, որ վնաս կրելու դեպքում կարող է փոխհատուցում ստանալ»,- ասաց նա: