|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 902 միլիոն դրամ` 2015թ. նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով համայնքներում ավերածությունների վնասները փոխհատուցելու համար:
Նախարարը նշեց, որ մարզպետերը հանձնարարություն են ստացել վերջնականապես հստակեցնել վնասների չափը: Նա 3 օր խնդրեց` վերջնական զեկուցելու համար:
Վարչապետը հավելեց, որ նախագահի հետ քննարկել են այդ հարցը և որոշել աջակցել, բայց իրենց անհրաժեշտ են օբյեկտիվ և ճիշտ թվեր` վնասների մասին:
«Կճշտվի վնասի չափը, համոզված եմ, որ առաջարկվող գումարը ավել է գրված, քան վնասի չափն է»,- ասաց վարչապետը: