կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-16 11:12
Տարածաշրջան

Մերկելի հետ հանդիպումն ինչպե՞ս անցավ. Էրդողանը՝ Պուտինին

Մերկելի հետ հանդիպումն ինչպե՞ս անցավ. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ AA-ի՝ փակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, որին ներկա են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալի Ռզա Ալաբոյունը և հետախուզության պետ Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է Սերգեյ Լավրովը:

Լրատվամիջոցների՝ լուսանկարներ անելու ընթացքում Էրդողանը Պուտինին հարցրել է. «Մերկելի հետ հանդիպումն ինչպե՞ս անցավ»: Պուտինն անգլերեն պատասխանել է. «Լավ, շատ լավ» (Good, very good):

Ի դեպ, Էրդողանն ու Պուտինը որոշել են Թուրքիայի և Ռուսաստանի բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը գումարել դեկտեմբերի 15-ին: