|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերի 1031 զորամասում էր՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ:
Ոստիկանության պետն անդրադարձավ զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը:
Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրին ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ:
Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:
Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան սպաները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին:
Զինծառայողների հետ հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը և զինծառայողների մասնագիտական կարողությունները: - See more at: http://www.police.am/news/view/%D5%A613115.html#sthash.GNHLMMAB.dpuf