կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 15:11
Հասարակություն

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին վերածվում է անմարտունակ ստորաբաժանման. Տիգրան Աբրահամյան

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին վերածվում է անմարտունակ ստորաբաժանման. Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական «Հ ենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։

Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»։