Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։ «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Դեպքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունում կատարվում է նախաքննություն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։ ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։
Հիվանդանոցներում, վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, մյուսների կյանքին, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների, վտանգ չի սպառնում։ Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։