Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Վերոնա քաղաքում կայացավ Եվրասիական տնտեսական 4-րդ ֆորումը: Այն Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը և «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիան: Ֆորումը համարվում է քաղաքականությունը տնտեսական կապիտալի հետ կապող Իտալիայի ամենակարևոր միջոցառումներից մեկը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ֆորումի բանախոսների թվում էին Իտալիայի սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Մարիա Էլենա Բոսկին, նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մինկևիչը, իտալական “Finmeccanica Group” ընկերության գլխավոր տնօրեն Մաուրո Մորետտին, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Իտալիայի և Եվրասիական տնտեսական միության քաղաքական և գործարար շրջանակների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը ելույթ ունեցավ «Իտալիան և Եվրասիան» լիագումար նիստին` «Հայաստան-Իտալիա. տարածաշրջանային մակրոտնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:
Իր խոսքում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական ու ներդրումային իրավիճակին, հայ-իտալական երկկողմ հարաբերություններին և այդ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող ներուժին, Հայաստանը որպես եվրոպական և եվրասիական շուկաները շաղկապող հանգույց դառնալու հնարավորություններին: