|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է քաղաքացիներին թույլատրել իրենց ընտրական իրավունքը իրականացնել էլեկտրոնային քարտերի միջոցով:
Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և ասաց, որ ինքը, ընդհանուր առմամբ, կողմ է գաղափարին, բայց կարծում է, որ Ընտրական օրենսգրքում լուրջ փոփոխություններ անելու կարիք կա: Ջհանգիրյանը հարցրեց` եթե նույնականացման քարտում չկա բնակության հասցե, հնարավո՞ր է այլ վայրում քվեարկել: Ուրիխանյանը նշեց, որ ամեն քարտ իր համարն ունի և լավ կլինի ներդնել մի համակարգ, որը հնարավորություն կտա «կարդալու» քարտը: