|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Որոշ լուրերով՝ Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար, քանի որ նախօրյակին՝ հանդիպումներից մեկում որոշվել է, որ այդ մասին Աբրահամյանը հայտարարելու է գարնանը, ընդ որում՝ նման պայմանավորվածություն եղել է նաև ռուսական կողմի հետ։ Որոշ իշխանականներ զարմացել են՝ ուղիղ եթերով տրվող ասուլիսի ժամանակ լսելով այդ մասին։ Իսկ երբ ասուլիսից հետո Արա Աբրահամյանը գնացել է նախագահական նստավայր, նույն աղբյուրները պնդում են, որ բավականին լարված զրույց է ընթացել Սերժ Սարգսյանի մոտ։ Վերջինս կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը. «Մտիր քաղաքականություն, բայց իմացիր, որ 2 տոկոսից ավել չես կարողանալու ստանալ»»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։