Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ՀԷՑ-ում կյանքը կանգ է առել, շունչները պահած սպասում են, թե երբ է առքուվաճառքն ավարտվելու։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացիներին, ովքեր դիմել էին հոսանք անցկացնելու համար, ՀԷՑ–ից պատասխանում են՝ այժմ չենք կարող դա անել. «Կարող եք բողոք գրեք, տուգանեն մեգ, բայց, մեկ է, չենք քաշելու, ավելի լավ է՝ դիմում գրեք, որ ուզում եք 2 շաբաթ հետո հոսանք քաշել»։ ՀԷՑ-ի արդեն նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ–ն» չի ուզում հեռանալուց առաջ մի կոպեկ անգամ ծախսել, մտածում է՝ թող նոր ընկերությունը գա՝ անի։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիր գրուպը» հայտնեց, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից գնել է «Հայաստանի կեկտրական ցանցերը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։