|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ վերջին երկու ամիսներին Երևանի և մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է։ Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179։ Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով։ Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171։ Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63։ Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք։»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։