|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջին օրերին իրավիճակը սահմանին լարվել է: Նախ հակառակորդի կրակոցներից սեպտեմբերի 24-ին զոհվեց երեք քաղաքացիական անձ, 4-ը վիրավորվեցին, երեկ էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի պատճառով բեկորային մահացու վիրավորում էին ստացել ՊԲ 4 զինծառայողներ, եւս 16-ը վիրավորվել էին:
Արդեն այսօր առավոտյան ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է, որ երեկ Ադրբեջանը կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ է կիրառել: Նշենք, որ քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ երեկ Արցախում զոհված 4 զինվորները «անմիջական վտանգից շատ հեռու են եղել եւ առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված են եղել իրենց առօրյա գործունեությամբ»:
Նշենք նաեւ, որ ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերն այսուհետ օգտագործելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ: Սերժ Սարգսյանը եւս խոսել է պատժիչ գործողությունների մասին: