|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վրաստանի` մսամթերք արտադրող ձեռնարկությունները հաճախ են արտադրության մեջ էշի միս կիրառում. ըստ GHN-ի` հայտարարել է երկրի սպառնողների իրավունքների պաշտպանության հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Գիա Բուրջանաձեն:
«Ձիու մսի օգտագործումը սովորական երեւյթ է դարձել: Խոսքը նաեւ էշի մսի մասին է, որը ուղղակիորեն օգտագործվում է կիսաֆաբրիկատներում: Ես իմ աչքերով եմ տեսել վաճառքի հանված մորթված էշերին»,- ասել է նա:
Բուրջանաձեի խոսքերով` էշի միսը չի կարելի կիրառել սննդում: «Դրա բաղադրության մեջ այնպիսի ֆերմենտներ կան, որոնք վտանգավոր են մարդու համար: Որքան էլ միսը ջերմային մշակման ենթարկվի, ակտիվ բաղադրիչները մնում են անփոփոխ: Այդ պատճառով էշի միսը ոչ մի երկրում չի օգտագործվում սննդում»,- ասել է նան` հավելելով, որ իր խոսքերի ապացույցը կարելի է գտնել հիվանդանոցներում` հաշվարկելով, թե որքան է մսից թունավորումների տոկոսը: