|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, 1965 թ. ծնված Յուրիկ Ճ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի կենտրոնական մասում անհայտ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Գառնիկ Չ.-ի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի ենթարկել՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Գառնիկ Չ.-ին` գլխի շրջանում վնասվածք:
Յուրիկ Ճ.-ին և Գառնիկ Չ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1980 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն և 1979 թ. ծնված Արտակ Ա.-ն բերման են ենթարկվել և տվել բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն: