|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ: Վերջիններս իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաեւ լիարժեք եւ սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը: Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2 բնակիչ հիվանդանոց էին տեղափոխվել սիբիրյան խոցի ախտանիշներով։ Պարզվել էր, որ տղամարդիկ հուլիսի 24-ին եղել էին Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, որտեղից միս էին գնել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում: