Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014թ. հուլիսի 25-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականին համացանցի միջոցով ծանոթացել եւ տեւական ժամանակ շփվել է ոմն Արթուրի հետ, ով, ինչպես հետագայում է պարզվել, հանդիսացել է ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը: 2013թ. նոյեմբերին հանդիպել է Ա. Մկրտչյանին եւ նրա տեղակալին, փորձել է խզել հարաբերությունները, սակայն Ա. Մկրտչյանը սպառնալիքների ներքո իրեն նստեցրել է ավտոմեքենան, առեւանգել, տարել է անմարդաբնակ վայր, որտեղ ավտոմեքենայի սրահում` ատրճանակի սպառնալիքի տակ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, այնուհետեւ հիշյալ բռնի գործողությունները կատարել է նաեւ նույն ավտոմեքենայում գտնվող նրա տեղակալը: Քաղաքացին հայտնել է նաեւ, որ դեպքից որոշ ժամանակ անց Ա. Մկրտչյանի հետ վիճաբանել է, որի ընթացքում վերջինս իր նկատմամբ կիրառել է բռնություն:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվել է Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունների իսկությունը, եւ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել, որ իրականում Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Ա.Մկրտչյանին ընդհանրապես չի ճանաչել եւ նրան երբեք չի հանդիպել: Հիմնավորվել է, որ ո´չ Ա. Մկրտչյանը, ո´չ էլ որեւէ այլ անձ Գոհարիկ Ս.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ չեն կատարել, իսկ վերջինիս կողմից ոստիկանության ծառայողին ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրելը պայմանավորված է եղել նրանից վրեժխնդիր լինելու մտադրությամբ (մինչ այդ, Գոհարիկ Ս.-ի ամուսինը հրավիրվել է ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ նրա հետ անցկացվել է օպերատիվ հարցազրույց, ինչի արդյունքում բացահայտվել է գողության դեպքը):
Նախաքննության ընթացքում բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների ճնշման տակ Գոհարիկ Ս.-ն խոստովանել է, որ նախկինում սուտ մատնություն է կատարել եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունքներ է տվել, հաստատել է Ա. Մկրտչյանին ծանոթ չլինելու ու ընդհանրապես բացառել է իր նկատմամբ ոտնձգություններ կիրառելու հանգամանքը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին, իսկ Գոհարիկ Ս.-ի կողմից սուտ մատնություն կատարելու եւ սուտ ցուցմունքներ տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: