Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները լրագրողների հետ խոսեցին արագաչափերի, տեսախցիկների և տուգանքների մասին: Քննարկվեց, թե որքանո՞վ է ճանապարհային ոստիկանության նպատակը` տուգանքների ու տեսախցիկների միջոցով նվազեցնել պատահարների ու խախտումների թիվը, արդարացնում իրեն:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը նշեց, որ շարունակելու են պայքարել արագաչափերի դեմ, որովհետև չեն ցանկանում երթևեկության գերին ու պատանդը դառնալ: Նրա խոսքով` արագաչափերն ու տեսախցիկները պետք է ծառայեն անվտանգ երթևեկության պահպանմանը, այլ ոչ` ժողովրդի կեղեքմանը:
Նախաձեռնության անդամները պահանջում են ճանապարհային ոստիկանությունից` ի վերջո, ասել, թե որքանո՞վ է արդարացված արագաչափերի ներդրումը, ինչո՞վ է արդարացված այդքան գումարների շորթումը վարորդներից, և որքանո՞վ պակասեցին վթարները:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագաչափերի տեղադրումը բացարձակապես ոչինչ չի տվել, բացի այն բանից, որ դատարկվել են մեր գրպանները: Որտե՞ղ են գնում միլիարդավոր գումարների տուգանքները: Իբր խախտումի համար ենք վճարում, բայց այդ խախտումից ոչ ոք մեզ չի ապահովագրում, նշաններ չեն տեղադրվում, անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ատրիբուտները չեն տեղադրվում: Փաստորեն, ճանապարհային ոստիկանության պնդումները փուչ են դուրս եկել, ուստի պետք է ոչ միայն չավելացնեն տեսախցիկներն ու նկարահանող սարքերը, այլև դրանք բոլորը պետք է հանվեն»,- ասաց Վարդան Հակոբյանը` հավելելով, որ ինքը, լինելով ԱՄՆ-ում, Եվրոպայում, տեսել է, որ այդ արագաչափերը և նկարահանող սարքերը հանվել են:
Եթե ճանապարհային ոստիկանությունը չի հանում դրանք, ապա մարդկանց թող տան մինիմալ սխալվելու իրավունք` կիրառելով բալային սանդղակ: