կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-01 12:28
Քաղաքական

ԱԺ-ի տեսախցիկները ՀՀԿ-ի համար են

ԱԺ-ի տեսախցիկները ՀՀԿ-ի համար են

«Անվտանգությունը կարևոր է, բայց դա էլ պետք է չափի մեջ լինի: 200 հատ կամերա ես դնում ներսում, դրսում, միջանցքում, ինչի՞ համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` խոսելով ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրելու` ԱԺ ղեկավարության որոշման մասին: Հիշեցնենք, որ անցած քառօրյայի ընթացքում ՀԱԿ պատգամավորը ԱԺ ամբիոնից բարձրացրել էր այդ հարցը` իր դժգոհությունը հայտնելով երևույթի նկատմամբ:

 

Արամ Մանուկյանը համոզված է` զգուշության խնդիր է դրված, որ հանկարծ պատգամավորները վերահսկողությունից դուրս չգան, սակայն ինքը չի կաշկանդվելու այդ տեսախցիկների առատությունից, այն պարզ պատճառով, որ այն, ինչ ասում են հրապարակային ելույթներում ու մամուլի ասուլիսներում, ասում են նաև ԱԺ սենյակներում ու ԱԺ ամբիոնից: «Դա մեզ համար չէ, դա ավելի շատ ապարատի ու իրենց թիմը վերահսկելու նպատակով է արվում: Իրենց թիմին են վերահսկում, որ որոշ անդամներ վերահսկողությունից դուրս չգան»,- ասաց պատգամավորը:

 

Արամ Մանուկյանը ԱԺ-ի «տեսախցիկաֆիկացիան» պատահական չի համարում` նման բան արդեն արվել է կառավարությունում, իսկ դրանից առաջ` նախագահականում: