Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք պաշտոնաթող գեներալ-գնդապետ, Թալեաթ փաշայի կոմիտեի ղեկավար Իսմայիլ Հաքքը Փեքինը հարցազրույց է տվել ադրբեջանական Vesti.Az-ին, որում անդրադարձել է Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի երևանյան այցին և նրա գրքի հայաստանյան շնորհանդեսին:
Փեքինը Հասան Ջեմալի քայլերը հայամետ է ներկայացրել: Նա նշել է, որ Հասանի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը պատմական հետազոտությունների արդյունք չէ: Դրանում Ջեմալն իր անձնական դիրքորոշումն է ներկայացնում, որը հիմնովին տարբերվում է թուրքական պետության դիրքորոշումից: Ըստ Փեքինի՝ գրքի` հայերեն լեզվով հրատարակումը և հայերի միջոցով ողջ աշխարհում գրքի տարածումը Ցեղասպանությանը 100-ամյա տարելիցին ընդառաջ հնարավորություն է տալիս լավ քարոզչություն իրականացնել:
Փեքինը անգամ նշել է, որ Ջեմալի այցերը Երևան և նրա գրքի տարածումը Հայաստանում ոչ մի կերպ չեն ազդի Թուրքիայի՝ «հայկական ստի» դեմ մղվող պայքարի վրա:
Խոսելով Ջեմալի գործունեության վերաբերյալ թուրք հանրության կարծիքի մասին՝ նա նշել է, որ թուրքերի մեծամասնությունը չի ընդունում Հասան Ջեմալի և նրա նմանների «արվեստը»: Ըստ Փեքինի՝ Հասանի Ջեմալի նմանները, վաղ, թե ուշ, կստանան ժողովրդի գնահատականը, որը նրանց պատմության աղբանոցը կուղարկի: