կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 11:58
Հասարակություն

Գիշերային թռիչքներն անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար. Հովիկ Աբրահամյան

Գիշերային թռիչքներն անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստի օրակարգի քննարկումից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ առաջարկություն և հանձնարարական ունի էկոնոմիկայի նախարարությանը: «Առաջարկում եմ ՏՄՊՊՀ-ին, էկոնոմիկայի նախարարությանը և քաղավիացիայի գլխավոր վարչությանը` աշխատել համատեղ, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան` թե\' գների, թե\' ուղղությունների, թե\' թռիչքների ժամերի ու պայմանների ուղղությամբ: Բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում: Ինչո՞ւ չկազմակերպել թռիչքները ցերեկային ժամերին: Գիշերային ժամերը անհարմարություններ են ստեղծում մեր տուրիզմի համար: Տուրիստը եթե ժամանում է առավոտյան հինգին, ապա մինչև կեսօր պետք է լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Դրա համար, պարո\'ն Ճշմարիտյան, պետք է այս հարցը մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություններ»:

Նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցրեց վարչապետին. «Ի՞նչ ժամկետ եք սահմանում, այդ խնդրով զբաղվելու համար»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երկու շաբաթում եք անում: Չգիտեմ, նայեք սկսեք աշխատել, ընթացքում կորոշենք»: