Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցը: Այս մասին Yerkir.am-ին հաղորդեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար: Կառավարության ղեկավարը նշել էր, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:
Այսօր` հուլիսի 14-ին, նաիրիտցիները ճանապարհ են փակել: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: