|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Արտուշ Չիբուխչյանն ասաց, որ իրենք բավարարված չեն իշխանությունների պատասխանից: «Ասում են, թե մենք հետ ենք քաշվել, չկա նման բան, մենք մեր պայքարը շարունակելու ենք` թե\' փողոցում, թե\' իրավաբանական հարթությունում»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը եւս նշեց, որ իրենք բավարարված չենք: Անդրադառնալով Բաղրամյան պողոտան լքելուն` ասաց. «Փողոցը փակելով` պահանջ էինք ներկայացնում, բայց շարունակ լինել փողոցում դժվար էր: Միայն փողոց փակելով` արդյունքի չենք հասնի: Մեզ պետք է մասնագետների օգնությունը: Բաղրամյանում նստելն արդեն լճացում էր»:
Սոֆյան նաեւ նշեց, որ գնացին Ազատություն հրապարակ՝ հասկանալու, թե, բացի փողոց փակելուց, էլ ի՞նչ կարող են անել: Եվ հիմա արդեն հանդիպումների մեջ են տնտեսագետների եւ իրավաբանների հետ՝ որոշելու համար հետագա անելիքները: