կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 11:13
Հասարակություն

Հայտնաբերեցին` գողացածը ձեռքին

Հայտնաբերեցին` գողացածը ձեռքին

Ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն հաղորդում էր տվել, որ Ախուրյան գյուղի նախկին «Գյուղ-Շին» կոչվող հիմնարկի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի-Արևիկ ճանապարհի 2-րդ կմ-ից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Միշա Հ.-ն՝ էլեկտրական մարտկոցով հանդերձ:
Միշա Հ.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:

 

- See more at: http://www.police.am/news/view/%D5%B0%D5%B5210.html#sthash.CSj0h3co.dpuf