կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 20:56
Իրավական

Պոռնկության մեջ մեղադրվողը հայհոյել է ոստիկաններին ու ճանկռել

Պոռնկության մեջ մեղադրվողը հայհոյել է ոստիկաններին ու ճանկռել

37-ամյա Դիաննա Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո բաժնի շենքի 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչին արտահայտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` շուրջ 15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին` խաթարելով բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Բացի այդ, Դ. Մելքոնյանը Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 15 շենքի դիմաց դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է հասարակական կարգի պահպանությունը հսկող անձին դիմադրություն ցույց տալով, այն է` Դ.Մելքոնյանը նշված փողոցում անհասցե խուլիգանական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում վերջինիս է մոտեցել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Վահե Չոբանյանը և բռնելով Դ.Մելքոնյանի ձեռքը` փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա ճանկռել է Վ.Չոբանյանի աջ դաստակը` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս և դիմել է փախուստի:

Մանրամասները` այստեղ