|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Սալամաթ Հ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 26-ից Թուրքմենստանի Դաշոգազ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասի և 139 հոդվածի 2-րդ մասի (ազատությունից ապօրինի զրկելը, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: