|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրա, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք մինչ փրկարարների ժամանումը, ավտոմեքենայի վրայից ծառի որոշ հատվածներ էլեկտրական սղոցով հեռացրել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը Ջուլիետա Մ.-ն է: