կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 14:12
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող զինվորականների կենսաթոշակը կբարձրանա

Հաշմանդամություն ունեցող զինվորականների կենսաթոշակը կբարձրանա

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու հարցը: Ըստ այդմ` սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը սահմանվում է 40 հազ. 852 դրամ՝ 35 հազ. 728 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34 հազ. 28 դրամ՝ 29 հազ. 980 դրամի փոխարեն:

Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22 հազ. 338 դրամ՝ 19 հազ. 756 դրամի փոխարեն:

Շարքային անձնակազմի 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը ևս կբարձրանա։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 21 հազ. դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 70 հազ. դրամ: