Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է «Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել, և դրան զուգահեռ՝ կրկին նկատվում են ռուսական ռուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպասումները կրկին հոռետեսության տիրույթում են:
Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, և այս ընթացթում որոշակի լավատեսական սպասումներ ձևավորվեցին: Սպասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել: Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ոուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավթի գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր: Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսությունը դրա բացասական ազդեցությունից խուսափել չի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ այիքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։