|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Մենք շուկայի վերածելու երկիր չունենք, մենք պարտք փակող չենք: Չենք պատրաստվում սակարկել»,- Ազատության հրապարակում հավաքվածներին ասաց «Դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության ակտիվիստը:
էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային միացել են նաիրիտցիները:
Ակցիային մասնակցում է նաեւ «Արմքոմեդիի» տղաներից Նարեկ Մարգարյանը, ով հրապարակ էր եկել «Շատ ջղային կարգախոսով», քանի որ, ըստ նրա, «բոլոր մտքերն ու էմոցիաները հնարավոր չէ տեղավորել մեկ պաստառի վրա»:
Երթը մեկնարկեց: Երթի մասնակցիները գնալու են մինչեւ Հանրապետության հրապարակ, հետո դարձյալ վերադառնալու են Ազատության հրապարակ:
Հայտարարվեց նաեւ, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 19-ին: